• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Սիեմ Ռիպ նահանգի նահանգապետ Թեա Սեյհայի հետ:

19 օգոստոսի, 2022
Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Սիեմ Ռիպ նահանգի նահանգապետ Թեա Սեյհայի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

2022 թ. օգոստոսի 19-ին Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց Սիեմ Ռիեպ նահանգի նահանգապետ պարոն Թեա Սեյհայի հետ: Նահանգի համանուն կենտրոնը սիեմ Ռիեպ քաղաքը լինելով երկրի երկրորդ խոշորագույն քաղաքը՝ երկրի կարևորագույն զբոսաշրջային, արդյունաբերական ու գյուղատնտեսական կենտրոնն է:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Հայաստանի և Կամբոջայի, հատկապես Սիեմ Ռիեպ նահանգի միջև առևտրա-տնտեսական՝ մասնավորապես զբոսաշրջության և ներդրումների խթանման ոլորտում համագործակցության հետագա զարգացման ու խորացման հարցերը:

Զրուցակիցներն, անդրադարձ կատարելով երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, երկուստեք ընդգծեցին, որ COVID-19 համավարակի տարածումը մեծ վնասներ պատճառեց Հայաստանի և Կամբոջայի զբոսաշրջության ոլորտին: Դեսպան Կաժոյանն այս համատեքստում նշեց որ, իր այս առաջին այցի ընթացքում արդեն ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ, որոնց իրականացումը կնպաստի նաև դեպի Սիեմ Ռիեպ հայաստանյան զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:

Հայաստանի և Կամբոջայի միջև ներդրումների խթանման հարցը քննարկելիս  կողմերը կարևորեցին Հայաստանի և Սիեմ Ռիեպ նահանգի գործարարների փոխադարձ այցելությունները:

Սիեմ Ռիեպ նահանգի նահանգապետ պարոն Թեա Սեյհան ՀՀ դեսպանին փոխանցեց “Invetsment Opportunities in Siem Reap, Cambodia” գրքույկը՝ խնդրելով այն փոխանցել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարություն, Առևտրի պալատ կամ համապատասխան այլ կառույցի կամ գործարարների միությունների:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: